Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին
СПОРТUFC-ի նախագահ Դանա Ուայթը մեկնաբանել է թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի փայլուն հաղթանակը բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի նկատմամբ։
Սպասված մենամարտը կայացել էր խառը մարտարվեստների (MMA) UFC 331 մրցաշարի երկրորդ գլխավոր իրադարձության շրջանակում։
«Արմանի օրինակն այն մասին է, երբ դու ձախողվում ես, բայց հետո վերադառնում ու ամեն ինչ անում ես այնպես, ինչպես հարկն է։ Նկատի ունեմ՝ այն ամենից հետո, ինչ նա արեց, ավելի լավ վերադարձ պարզապես անհնար էր հորինել»,- նշել է Ուայթը մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ դիմակայությունն ավարտվել էր հենց առաջին ռաունդում. հայ մարտիկն նոկաուտի էր ենթարկել մրցակցին։ Սա Արման Ծառուկյանի 11-րդ հաղթանակն էր անմիջապես UFC-ում և 24-րդը՝ պրոֆեսիոնալ կարիերայում։
1
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
2
Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»
3
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян
4
Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимател...
5
Без 102-й базы Армении конец. Аршак Карапетян



