Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը
СПОРТԱյսօր՝ սեպտեմբերի 20-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը՝ նախապատրաստվելու Ազգերի լիգայի C2 խմբի խաղերին: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ մեր ընտրանին առաջին մարզումը կանցկացնի այսօր՝ 17:30-ին: Նարեկ Հովհաննիսյանը, Նարեկ Գրիգորյանը, Էդուարդ Սպերցյանը, Նաիր Թիկնիզյանը, Արտյոմ Բանդիկյանը, Էդգար Սևիկյանը, Ստյոպա Մկրտչյանը, Արթուր Սերոբյանը, Ժիրայր Շաղոյանը, Կարեն Մուրադյանը, Խուլիո Բուենոն և Արայիկ Էլոյանը կմիանան թիմին սեպտեմբերի 21-ին։
Հիշեցնենք` Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 25-ին կընդունի Լատվիայի, իսկ սեպտեմբերի 28-ին՝ Չեռնոգորիայի հավաքականներին, որից հետո արտագնա հանդիպումներ կանցկացնի Կիպրոսի ու Չեռնոգորիայի ընտրանիների հետ։
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»
5
Ральф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship



