Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ
СПОРТ«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի աստղային հարձակվող Լամին Յամալը հայտարարել է, որ մեծ ցանկություն ունի գլխավոր եվրոպական ակումբային մրցաշարում ուժերը չափելու Մադրիդի «Ռեալի» հետ։
«Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում։ Ես դեռ երբեք չեմ խաղացել նրանց դեմ այս մրցաշարում»,- երիտասարդ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ու «Ռեալը» Չեմպիոնների լիգայում վերջին անգամ միմյանց հետ հանդիպել են 2010/11 թվականների մրցաշրջանում։ Այն ժամանակ հաղթեցին կատալոնացիները։
Նշենք նաև, որ իսպանական ֆուտբոլի առաջիկա «Էլ Կլասիկոն» կկայանա հոկտեմբերի 25-ին. Իսպանիայի Լա լիգայի հերթական տուրի շրջանակներում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի «Ռեալին»։
1
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
2
Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»
3
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян
4
Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимател...
5
Без 102-й базы Армении конец. Аршак Карапетян



