Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվել
ОБЩЕСТВОՏավուշի մարզում սեպտեմբերի 10-ին ողբերգական դեպք է գրանցվել․ 35-36 շաբաթական հղիությամբ կնոջ պտուղը մահացած է ծնվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը՝ ժամը 22։15-ի սահմաններում, ոստիկանության Իջևանի բաժինը «Իջևան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացել, որ բուժօգնության է դիմել Տավուշի մարզի 35-ամյա բնակչուհին, որը գտնվել է հղիության 35-36-րդ շաբաթում։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ կնոջ ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո ամուսինը որոշել է նրան տեղափոխել բժշկական կենտրոն։ Ճանապարհին սկսվել է ծննդաբերություն, իսկ կնոջը և երեխային տեղափոխել են «Իջևան» ԲԿ, որտեղ բժիշկները արձանագրել են, որ պտուղը մահացած է ծնվել։
Past.am-ի փոխանցմամբ՝ դեպքի առթիվ ոստիկանության Իջևանի բաժնում կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։
Դեպքի հանգամանքները պարզվում են, իսկ վերջնական գնահատական կարող է տրվել քննության արդյունքներով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:



