Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը
ОБЩЕСТВОՖլորիդայում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ Յուտայից 41-ամյա Սթիվ Մաթեսոնը մահացել է կայծակի հարվածից՝ ջրային դահուկով զբոսանքի ժամանակ։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին՝ Ֆորտ ԴեՍոտո պետական պարկի մերձակայքում։
Մաթեսոնը Ֆլորիդայում էր գործուղման նպատակով և որոշել էր ևս մեկ օր մնալ՝ ընկերոջ՝ Դեյվիդ Քոուլի հետ ժամանակ անցկացնելու համար։ Նրանք ջրային դահուկներով դուրս էին եկել ծով, երբ եղանակը կտրուկ վատացել է։
Ընկերները նկատել են, որ փոթորիկ է մոտենում, և սկսել են վերադառնալ ափ։ Սակայն ճանապարհին նկատել են օգնության կարիք ունեցող նավակ և կանգնել են՝ դրա ուղևորներին օգնելու համար։ Ընտանիքի փոխանցմամբ՝ հենց այդ ընթացքում էլ Մաթեսոնին հարվածել է կայծակը։
Տղամարդուն ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Մաթեսոնը թողել է կնոջն ու չորս երեխաներին։
Past.am-ի փոխանցմամբ՝ նրա հարազատները նշում են, որ Սթիվը մշտապես պատրաստ էր օգնել դժվարության մեջ հայտնված մարդկանց։ Նրա զարմուհու խոսքով՝ ուրիշներին օգնելը նրա բնավորության կարևոր մասն էր։
Past.am-ը գրում է, որ ընտանիքի և ընկերների հրապարակած հիշողություններում Մաթեսոնը նկարագրվում է որպես նվիրված հայր ու ամուսին, որի անսպասելի մահը ծանր հարված է հասցրել հարազատներին։



