CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկյան CNN, MSNOW և Politico լրատվամիջոցները դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ այն բանից հետո, երբ Սպիտակ տունը զրկել է նրանց լրագրողներին հավատարմագրումից, ասվում է երեք հրատարակությունների համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Այսօր առավոտյան մենք տեղեկացրել ենք կառավարությանը, որ հայց ենք ներկայացնում պաշտպանելու մեր իրավունքները, որոնք երաշխավորված են Առաջին ուղղումով, և այն սկզբունքը, ըստ որի՝ կառավարությունը չպետք է որոշի, թե մամուլն ինչի մասին է հաղորդում կամ ինչ է հրապարակում», - ասվում է ամերիկյան լրատվամիջոցների հայտարարության մեջ։
Լրատվամիջոցների պնդմամբ՝ Սպիտակ տունը առանց նախնական ծանուցման և սահմանված ընթացակարգի հետ է կանչել իրենց լրագրողների հավատարմագրերը՝ նրանց հրապարակումներից դժգոհ լինելու պատճառով: CNN-ը, MSNOW-ն և Politico-ն կարծում են, որ նման որոշումը վտանգ է սպառնում մամուլի ազատությանը և հասարակության՝ առանց իշխանությունների միջամտության անկախ լրագրության իրավունքին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 18-ին հայտարարել էր CNN-ի, MSNOW-ի և Politico-ի՝ Սպիտակ տանն աշխատելու արգելքի մասին՝ մեղադրելով նրանց կեղծ լուրեր տարածելու մեջ։ Հաջորդ օրը երեք լրատվամիջոցների լրագրողներին մերժել էին Սպիտակ տան համալիր մուտք գործել, իսկ նրանց անցագրերն ապաակտիվացվել կամ առգրավվել էին։



