Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Զինված ուժերում բռնության կանխարգելումն ու զինծառայողների արժանապատիվ պայմանների ապահովումը ՄԻՊ-ի համար առաջնահերթություն են

ОБЩЕСТВО

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել Արարատի մարզում տեղակայված զորամաս, ՀՀ պաշտպանության նախարարության Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանում, Ռազմական ոստիկանության բաժին, ինչպես նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչ բաժին։ Այս մասին հայտնում է Պաշտպանի գրասենյակը։

«Այցերի նպատակն էր տեղում ուսումնասիրել զինծառայողների և զինապարտների իրավունքների ապահովման վիճակը, առկա խնդիրները և դրանց կանխարգելմանն ուղղված մեխանիզմների արդյունավետությունը։

Զորամասում հատուկ ուշադրություն է դարձվել խոշտանգումների և վատ վերաբերմունքի, ինչպես նաև բռնության ցանկացած դրսևորման կանխարգելման ու բացառման հարցերին, զինծառայողների միջև փոխհարաբերություններին, ստորաբաժանումներում բարոյահոգեբանական մթնոլորտին, զինվորական կարգապահության ապահովմանը, ինչպես նաև զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին վերաբերող հարցերին։

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները շրջայց են կատարել զորամասի տարածքում, ծանոթացել զինծառայողների կեցության, սննդի կազմակերպման, սանիտարահիգիենիկ և այլ սոցիալ-կենցաղային պայմաններին։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել զինծառայողների համար իրենց իրավունքների հնարավոր խախտումների, այդ թվում՝ վատ վերաբերմունքի կամ բռնության դեպքերի վերաբերյալ հաղորդում ներկայացնելու հասանելի և անվտանգ մեխանիզմների առկայությանը և դրանց վերաբերյալ իրազեկվածությանը։

Այցի ընթացքում տարբեր կազմերի զինծառայողների հետ անցկացվել են առանձնազրույցներ՝ նրանց ծառայության պայմանների, միջանձնային հարաբերությունների, հրամանատարական կազմի հետ փոխհարաբերությունների, բարոյահոգեբանական մթնոլորտի, ինչպես նաև իրավունքների պաշտպանության և հնարավոր խախտումների մասին հաղորդելու մեխանիզմների վերաբերյալ։
Տարածքային ստորաբաժանումում ուսումնասիրվել են զինվորական հաշվառման, զորակոչի կազմակերպման, քաղաքացիների պատշաճ իրազեկման, բժշկական հետազոտությունների կազմակերպման, ինչպես նաև զինապարտների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր։
Արարատի մարզի Ռազմական ոստիկանության բաժնում ուսումնասիրվել են զինված ուժերում վատ վերաբերմունքի և բռնության դեպքերի կանխարգելման, դրանց վերաբերյալ հաղորդումների պատշաճ արձագանքման, զինծառայողների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև Ռազմական ոստիկանության կանխարգելիչ գործունեությանն առնչվող հարցերը։

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման այց են իրականացրել նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչ բաժին։

Այցի ընթացքում շրջայց է իրականացվել ընդունիչ-բաշխիչ բաժնի տարածքում, ուսումնասիրվել են այնտեղ պահվող զինծառայողների կեցության, սննդի, սանիտարահիգիենիկ և այլ պայմանները։

Ընդունիչ-բաշխիչ բաժնում պահվող զինծառայողների հետ անցկացվել են առանձնազրույցներ։ Քննարկվել են նրանց նկատմամբ վերաբերմունքին, պահման պայմաններին, իրավունքների իրացմանը, անհրաժեշտ բժշկական օգնության հասանելիությանը, ինչպես նաև հնարավոր խախտումների վերաբերյալ բողոք ներկայացնելու մեխանիզմների հասանելիությանը և դրանց վերաբերյալ իրազեկվածությանը վերաբերող հարցեր։

Հատուկ ուշադրություն է դարձվել խոշտանգումների և վատ վերաբերմունքի արգելքի ապահովմանը, պահվող զինծառայողների արժանապատվության նկատմամբ հարգանքի երաշխավորմանը, ինչպես նաև նրանց իրավունքների հնարավոր խախտումների կանխարգելման և բացահայտման մեխանիզմների արդյունավետությանը։

Այցերի ընթացքում ՄԻՊ ներկայացուցիչները քննարկումներ են ունեցել նաև համապատասխան ստորաբաժանումների ղեկավար կազմերի հետ։

Մարդու իրավունքների պաշտպանի համար զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորման կանխարգելումը, արժանապատվության նկատմամբ հարգանքի վրա հիմնված ծառայողական միջավայրի ձևավորումը, ինչպես նաև զինծառայողների պատշաճ սոցիալ-կենցաղային պայմանների ապահովումը գործունեության առաջնահերթություն են և մշտադիտարկման առաջնահերթ ուղղություն։
Այցերի ընթացքում արձանագրված խնդիրներն ու բարձրացված հարցերը կամփոփվեն և կներկայացվեն իրավասու պետական մարմիններին՝ պահանջելով համապատասխան լուծումներ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества