Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ
МЕЖДУНАРОДНОЕԱնհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև, կան վիրավորներ, հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
«Հայտնի է դարձել, որ Մանիսա նահանգի Տուրգուտլու շրջանի միջնակարգ դպրոցներից մեկի շենքի առջև անհայտ անձը հրազենից կրակ է բացել, ինչի հետևանքով վիրավորվել են աշակերտներ»,- ասվում է հրապարակման մեջ։
Նախնական տվյալներով՝ հարձակման հետևանքով վիրավորվել է չորս աշակերտ։ Հարձակվողը անկանոն կրակոցներ է արձակել շրջապատի մարդկանց ուղղությամբ ուսումնական հաստատության շենքի առջև։
Ինչպես նշում է պարբերականը, դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով ոստիկաններ և շտապօգնության բրիգադներ։
Միջադեպի հանգամանքները և հարձակվողի ինքնությունը պարզվում են։
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



