Ереван, 11.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Լավագույն էրոտիկ կինոների թեժ 10-նյակ (լուսանկարներ)

ЛАЙФ

Hakhunts.wordpress.com-ը գրում է.

Բոլորն էլ սիրում են բաց տեսարաններով կինոնկարներ: Սակայն կան այնպիսի ֆիլմեր, որոնք հիրավի ցուցադրում և բացահայտում են իսկական կիրքը, սերը, զգացմունքը, հույզերի տեղատարափը: Հենց այդպիտի ֆիլմերի մասին էլ կխոսենք այսօր: Տասնյակը կազմվել է իմ անձական նախասիրությունները հաշվի առնելով, կարող է չհամընկնել Ձեր կարծիքի հետ: Իսկ բոլոր համընկնումները պատահական են հիրավի:

10-րդ հորիզոնական

Malèna (2000)

Նա հրաշք է, գեղեցիկ…Աստվածուհի: Նա բոլոր տղամարդկանց ցանկության և չիրականացած ֆանտազիաների հերոսուհին է: Նրա գեղեցկությունից տղամարդիկ խելքները թռցնում են, իսկ կանայք գժվում ու խելագարվում: Իսկ նրան շրջապատողները հիմար են, դատարկ, սին և նախանձ: Իսկ Մալենայի կյանքը դաժան է: Նրան ոչ ոք չի օգնում ամուսնու անհետանալուց հետո: Այս ֆիլմն ապացուցում է, որ գեղեցկությունը և պարգև է, և խարան: Անկրկնելի Մոնիկա Բելլուչին փայլում է իր կանացի հմայքով և դերասանական խաղով:

9-րդ հորիզոնական

Wild Orchid (1989)

Ֆիլմի սյուժեն բավականին պարզ է: Գեղեցիկ, երիտասարդ ամերիկուհին ժամանում է արևի ճառագայթներով ողողված Բրազիլիա գործի բերումով: Բայց արի ու տես, այստեղ նա հանդիպում է նոր հույզեր, զգացմունքներ և հուզմունքներ: Բրազիլական կառնավալ, գեղեցիկ դիմակահանդես, պճնագեղ զգեստներ և բրազիլական ջազ…այս ամենը համեմված դերասանական անկրկնելի խաղով ստեղծում են մի հիանալի մթնոլորտ, որի մեջ ցանկանում ես ընկղմվել և մոռացության մատնվել: Կիրքը կարող է ապրել առանց սիրո, սերը կարող է ապրել առանց կրքի: Սակայն այս ֆիլմում դրանք երկուսն էլ միախառնվում են Բրազիլական ռիթմերի ներքո:

8-րդ հորիզոնական

Eyes Wide Shut (1999)

Գեղեցիկ ամերիկացի զույգ: Նրան ունեն երեխա, ամուսինը բարձր վարձատրվող բժիշկ է: Առաջին հայացքին ամեն ինչ հարթ է և երջանիկ: Սակայն կանայք երկար ժամանակ հանգիստ և անհոգ կյանքով ապրել չեն սիրում: Նրանց անպայման պետք են ինտրիգներ, խաղեր, խանդ և այլն: Նրանք երկուսով օփիոն են ծխում և կինը հայտնում է, որ մի անգամ տեսնելով խիզախ և առնական նավաստուն մտքում բազմիցս դավաճանել է ամուսնուն…Հենց այդ պահից էլ սկսվում են ամուսնու գիշերային անհավանական արկածները: Ֆիլմը մի տեսակ մութ և խորհրդավոր է: Հրաշալի և անհասկանալի միևնույն ժամանակ:
Հավելեմ նաև, Նիքոլ Քիդմանը և Թոմ Կռուզը կինոյի նկարահանումներից հետո անհասկանալի պատառներով բաժանվել են, իսկ Սթենլի Քուբրիկը մահացել է:

7-րդ հորիզոնական

The Blue Lagoon (1980)

Նավաբեկությունից փրկված երկու մանկահասակ երեխա հայտնվում են անմարդաբնակ կղզում: Այդ երկու արական և իգական սեռի Ռոբինզոնները հաստատվում են կղզում, կառուցում իրենց կացարանը, միասին հասունանում և բախվում հասունացման խնդիրների հետ: Ֆիլմն ուղղակի ընկղմում է դիտողին արևադարձային կլիմայով լեցուն կղզի, կապույտ մաքրամաքուր ծովի և մանկական անմեղ ժպիտի մեջ: Ամեն անգամ նայելիս պատկերացնում ես քեզ ու քո երկրորդ կեսին այդ կղզու վրա: Մարդկությունից, համացանցից, ՎայՖայից, Ինստայից այն կողմ..Ծով, կոկոս և սիրահար զույգ: Դասական, անկրկնելի ռոմանտիկա:

6-րդ հորիզոնական

Il portiere di notte (1973)

Երևէ լսել եք Ստոքհոլմյան Համախտանիշի մասին? Այս կինոնկարը նայելուց հետո անպայման նայեք ՎիկիպեՁիկում դրա նշանակության մասին: Դահիճի և զոհի սիրո մասին պատմություն…Սերը կարող է այցելել ամենաանհավանական վայրերում, նույնիսկ Նացիստական գաղութում: Բարդ հարաբերություններ և ապրումներ: Սկանդալային և միևնույն ժամանակ հուզախառն տեսարաններով կինոնկար: Խոսքերն ավելորդ են: Ուղղակի դիտեք:

5-րդ հորիզոնական

No mires para abajo (2008)

Երբ հասարակությունը կարծում է, թե կյանքն իմաստ չունի, մենք պետք է ամեն ինչին նայենք Էրոսի աչքերով: Կգա ժամանակ, և Էրոսը կկանգնեցի կյանքի և մահվան միջև ընթացող մենամարտը, որտեղ այսքան ժամանակ հաղթում է Մահը:

Էլոյը զբոսնում է երազի մեջ… Նա չի կարողանում հաշտվել հոր վաղաժամ մահվան հետ և տառապում է լուսնոտությամբ: Մի գիշեր նա բառիս բուն իմաստով ընկնում է Էլվիրայի մահճակալի մեջ վերևից և հայտնվում Դրախտում: Փորձառու աղջիկը սովորեցնում է անփորձ Էլոյին մարմնական սիրո բոլոր գաղտնիքներին: Սիրով զբաղվելը դառնում է նրանց համար կյանք, հոգեբանություն, հարմոնիա, փիլիսոփայություն:

4-րդ հորիզոնական

The Libertine (2004)

Ջոնի Դեպին բոլորս գիտենք Կապիտան Ջեք Ճնճղուկի դերով, իսկ ինձ համար նրա լավագույն դերն ու տաղանդի մեծագույն արտահայտումը հենց այս ֆիլմում է:
Հագեցած և ծանր կինոնկար: Դժվար է լինել բոլորից տարբերվող մի անհատ, ով տարբերվում է գորշ մասսայից: Այլախոհ հարբեցողի շուրթերով խոսում է ճշմարտությունը՝ զզվելի, կեղտոտ, զազրոտ և մերկ: Հերոսը ֆիլմի սկզբից մինչև վերջին րոպեն կանթեղի նման այրվում է, տալիս լույս, լուսավորություն և լոգոս-միտք կողքիններին: Ուշադրություն դարձրեք ֆիլմի սկզբում հերոսի մենախոսությանը: Համլետի մենախոսությունը մանկական լացի է նմանվում նայելուց հետո:

3-րդ հորիզոնական

The Dreamers (2003)

Գրգռիչ, սահմռկեցուցիչ և միևնույն ժամանակ սկանդալային: Դերասական խաղի մասին բառերն ավելորդ են: Այս ֆիլմի դիտումից հետո շատերի համար Էվա Գրինը կդառնա կանացիության, հմայքի և գեղեցկության չափանիշ: Այս կինոնկարում շատ են շոկային տեսարանները: Կարծես երկու աշխարհները՝ հին և նորը, Իզաբելի և Մեթյուի ներքո բախվում են միմյանց հետ և սիրով զբաղվում, մի ինչ որ նոր, անբացատրելի և անմեկնելի էություն սկզբնավորելու համար: Իսկ Վեներայի տեսարանը…Բան չունեմ այլևս ավելացնելու: Դիտեք և վայելեք:

2-րդ հորիզոնական

Nine 1/2 Weeks (1985)

Լսել եք երևէ երջանկահիշատակ Ջո Քոքերի “You can leave your hat on” երգը? Ոչ, ապա այս կինոնկարը Ձեզ համար չէ միանշանակ: Այս ֆիլմն ինձ մոտ ասոցացվում է էրոտիկ բառի հետ ուղիղ, ոչ փոխաբերական կապով: Գլխավոր հերոսին մարմնավորել է անկրկնելի Միքի Ռուրկը, ով առաջին իսկ վայրկայնից հասկացրեց, որ հեշտ չի լինելու իր հետ: Նա օժտված է ինչ-որ թաքնված, վտանգավոր ձգողությամբ: Իսկ հերոսուհին՝ Քիմ Բեսինգերը գերում է իր անկեղծ պարով առանց խոսքերի: Կինոնկարը բոլորի համար չէ միանշանակ: Շատերին դուր չի գա, մեծամասնությունն այն անիմաստ կհամարի: Բայց նայել արժէ միանշանակ:

1-ին հորիզոնական

Ultimo tango a Parigi (1972)

Այս ֆիլմի մասին ոչինչ չեմ պատմի: Այն հանգամանքը, որ այն հաղթող է ճանաչվել իմ տասնյակում արդեն իսկ ամեն ինչի մասին ասում է: Միայն կասեմ որ այս ֆիլմի և 3-րդ հորիզոնականում տեղ գտած ֆիլմի ռեժիսորը միևնույն մարդն է, մաէստրո Բերտոլուչչին:

Հ.Գ. Իսկ թե ինչու այս տասնյակում տեղ չի գտել մեծ աղմուկ բարձրացրած «Գրեյի 50 երանգները», ապա կարդացեք այստեղ:

Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы