«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկով
СПОРТԼա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկով, հաղորդում է Sofascore-ը:
Իսպանիայի առաջնության մեկնարկային 7 տուրերում Ժոզե Մոուրինյուի թիմի ֆուտբոլիստները միջինը վազել են 83,46 կմ. դա վատագույն ցուցանիշն է 20 ակումբների մեջ: Առաջնության միջին ցուցանիշը 93,37 կմ է: Համեմատության համար, առաջատար «Բարսելոնայի» ֆուտբոլիստները միջինը 104,64 կմ են վազում խաղի ժամանակ, ինչը երկրորդ ցուցանիշն է: Այդ ցուցանիշով առաջատարն «Էլչեն» է (105,61 կմ), լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Աթլետիկոն» (103,59 կմ):
Լա լիգայի 7-րդ տուրից հետո «Ռեալը» 15 միավորով չորրորդ տեղում է:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
2
Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»
3
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян
4
Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимател...
5
Без 102-й базы Армении конец. Аршак Карапетян



