Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ
КУЛЬТУРА2026 թ. սեպտեմբերի 22-ին Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը Դաշինքի տնօրեն Վալերի ֆրելանին ներկայացրեց ALIPH-ի աջակցությամբ տարեսկզբին Մատենադարանում բացված Արաբատառ ձեռագրերի վերականգնման և հետազոտման լաբորատորիայի արդյունքները: Մասնավորապես կարևորվել է հետազոտության ընթացքում բացահայտված նոր տվյալների գիտական իմաստավորման և միջազգայնացման անհրաժեշտությունը, արտասահմանյան փորձագետների ընդգրկման նպատակահարմարությունը:
Արա Խզմալյանը ներկայացրել է նաև գրավոր ժառանգության պահպանման ոլորտում Մատենադարանի դերակատարման ընդլայմանն ուղղված առաջիկա ծրագրերը:
Բարձր գնահատելով լաբորատորիայի գործունեությունը և վերջինիս զարգացմանն ուղղված առաջարկները` Վալերի Ֆրելանը պատրաստակամություն հայտնեց աջակցելու Մատենադարանի միջազգային առաքելություններին և լաբորատորիայի շարունակական գործունեությանը:
Հանդիպումը նախաձեռնել էր Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



