2 տարեկան երեխան ընկել է հինգերորդ հարկի պատուհանից․ մանրամասներ
ОБЩЕСТВОՌուսաստանի Ադիգեայի Հանրապետությունում երկու տարեկան երեխան ընկել է բնակարանի հինգերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել։ Միջադեպի մասին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությունը։
Դեպքը տեղի է ունեցել Մայկոպի Սպորտիվնայա փողոցում։ Իրավապահների փոխանցմամբ՝ երեխան տանը եղել է մոր հետ, սակայն մի պահ մնացել է առանց հսկողության։ Տղան բարձրացել է պատուհանագոգին, բացել պատուհանը և ընկել ներքև։
Ինչպես գրում է Past.am-ը, երեխային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա ստանում է անհրաժեշտ բժշկական օգնություն։
Դեպքի առնչությամբ նախաքննություն է իրականացվում՝ պարզելու միջադեպի բոլոր հանգամանքները։
Past.am-ի փոխանցմամբ՝ երեխայի վիճակի վերաբերյալ այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



