Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ կդիմավորի Չինաստանի նախագահ Սի Ծինփինին Էնդրյուսի ռազմաօդային բազայում՝ խախտելով 60-ամյա արարողակարգը. հաղորդում է Financial Times-ը։
«Սա առաջին դեպքը կլինի, երբ ԱՄՆ գերագույն գլխավոր հրամանատարն անձամբ կդիմավորի համաշխարհային առաջնորդի այս բազայում այն բանից հետո, երբ 1962 թվականին Ջոն Քենեդին հանդիպեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Հարոլդ Մըքմիլանին այս թռիչքուղում», – նշում է հրատարակությունը։
Սա առաջին դեպքը չէ, երբ Թրամփն անձամբ է ողջունում մեկ այլ համաշխարհային տերության առաջնորդի։ 2025 թվականի օգոստոսին նա անձամբ դիմավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Անքորիջի թռիչքուղում։
Սի Ծինփինը Միացյալ Նահանգներ կայցելի սեպտեմբերի 23-25-ը։ Սա նրա առաջին պետական այցը կլինի ԱՄՆ 11 տարվա ընթացքում։
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



