Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց
ОБЩЕСТВОՍեպտեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Ստեփանավանում․ 2,5-ամյա երեխան այրվածքներ է ստացել՝ եփվող ապուրը վրան թափվելու հետևանքով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10:50-ի սահմաններում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ երեխային բուժօգնության են տեղափոխել ջերմային այրվածքներով։
Ինչպես պարզվել է, դեպքը տեղի է ունեցել առավոտյան՝ ժամը 10:00-ի սահմաններում։ Երեխայի 37-ամյա մայրը բակում գազի բալոնի վրա կաթսայով ապուր է եփել։ Այդ պահին երեխան մոտեցել է կաթսային և քաշել այն, ինչի հետևանքով կաթսան շրջվել է, իսկ տաք ապուրը թափվել է երեխայի վրա։
Ինչպես գրում է Past.am-ը, փոքրիկը ստացել է 2-3-րդ աստիճանի ջերմային այրվածքներ և տեղափոխվել բուժհաստատություն։
Past.am-ի փոխանցմամբ՝ դեպքի առնչությամբ ոստիկանությունը կազմել է անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։



