Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին
МЕЖДУНАРОДНОЕԱռայժմ G20-ի գագաթնաժողովին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման մասին խոսելը վաղաժամ է. դեռ որոշում չի կայացվել: Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առայժմ այդ մասին խոսելը վաղաժամ է. դեռ որոշում չի ընդունվել», – ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով G20-ի գագաթնաժողովին Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հնարավոր հանդիպման վերաբերյալ հարցին։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել էր, որ Վաշինգտոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է դեկտեմբերին Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ-ն երախտագետ և շնորհակալ է Պուտինին G20-ին հրավիրելու համար, դա կդիտարկվի։



