Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր
СПОРТՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտնել է Մայքլ Օ’Նիլին Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերի պաշտոնում նշանակելու մասին։
Որոշումը կայացվել է ՀԲՖ գործադիր կոմիտեի նիստում։ Գործկոմի անդամներին ներկայացվել են Հայաստանում կանանց բասկետբոլի զարգացման՝ Մայքլ Օ’Նիլի առաջարկած ծրագրերն ու նախաձեռնությունները։ Քննարկումից հետո գործկոմի անդամները միաձայն հաստատել են նրա նշանակումը։
Մայքլ Օ’Նիլն ԱՄՆ-ում աղջիկների բասկետբոլի մարզչական աշխատանքի փորձ ունի, ինչպես նաև մասնագիտական հարուստ փորձ կառավարման, ձեռներեցության և կազմակերպությունների զարգացման ոլորտներում։
Նրա պաշտոնավարման նախնական ժամկետը երկու տարի է՝ սկսած 2026 թվականի հոկտեմբերի 1-ից։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



