Հարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում
ПОЛИТИКА«Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է հարցման արդյունքներ, եթե Հայաստանում ԵԱՏՄ-ից դուրս գալու և դեպի ԵՄ անդամակցություն շարժվելու վերաբերյալ հանրաքվե անցկացվի, ինչպե՞ս կքվեարկեն:
Հարցվածների 29,4%-ը նշել է, որ պետք է մնալ ԵԱՏՄ կազմում, 35,1%-ը նշել է, որ պետք է դուրս գալ ԵԱՏՄ-ից և շարժվել դեպի ԵՄ անդամակցություն։ Չի մասնակցի քվեարկությանը նշել է 24,7%-ը, դժվարացել է հարցին պատասխանել 10,9%-ը:
Անցկացվել են նաև հարցումներ, թե արդյո՞ք Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ կիրառվող սահմանափակումները պայմանավորված են: Քաղաքացիներին առաջարկվել են դատողություններ, եղել է մի քանի պատասխանի հնարավորություն:
52,4%-ը նշել է, որ ՀՀ ղեկավարության նկատմամբ տնտեսական ճնշում գործադրելու նպատակով է, 40,5%-ը կարծում է, որ դա պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ձգտմամբ դեպի Եվրամիություն, 5,1%-ը նշել է հայկական ապրանքների որակական խնդիրներով:
ԵԱՏՄ երկրների ղեկավարները 2026 թվականի մայիսին ընդունել են հռչակագիր՝ խնդրելով Հայաստանի Հանրապետության Կառավարությանը հնարավորինս շուտ կողմնորոշվել ԵԱՏՄ և ԵՄ ուղղությունների միջև, ինչպես նաև կոչ են արել անցկացնել համապետական հանրաքվե այդ հարցի վերաբերյալ՝ Հայաստանի ժողովրդի կարծիքը պարզելու նպատակով:
Հարցումներն են արվել նաև, թե քաղաքացիների կարծիքով արդյո՞ք Հայաստանում պետք է անցկացվի նման հանրաքվե:
Հարցվածների 38,5%-ը նշել է, որ Հայաստանում միանշանակ պետք է հանրաքվե անցկացվի, 20,3%-ը նշել է ավելի շուտ այո: Այսինքն՝ մոտ 60% քաղաքացիները կարծում են, որ նման հանրաքվե պետք է իրականացվի: 9,3%-ը նշել է ավելի շուտ ոչ, 25,1%-ը՝ միանշանակ ոչ: Դժվարացել է պատասխանել 6,9%-ը:
Նշենք, որ անցկացվել են հեռախոսային հարցումներ, հարցումների քանակը՝ 1,001, հետազոտության ընտրանքային սխալը՝ 3 տոկոս, հետազոտության իրականացման ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 22-24:



