Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին
МЕЖДУНАРОДНОЕԿատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման բին Ջասիմ ալ-Թանին սեպտեմբերի 25-ին հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանին՝ քննարկելու տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հարցեր։
Այս մասին հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկումները կենտրոնացել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների, ինչպես նաև լարվածության թուլացմանն ու երկխոսության համար բարենպաստ պայմանների ստեղծմանն ուղղված ջանքերի վրա, որոնք կնպաստեն տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը», – նշված է հայտարարության մեջ։
Նյու Յորքում ընթանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



