Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
МЕЖДУНАРОДНОЕՅակուտիայի Էլգինսկի ածխի հանքավայրում իրականացվող եռակցման աշխատանքների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր։ Դեպքի հանգամանքները պարզվում են, հաղորդում է Սախայի Հանրապետության դատախազությունը։
Օպերատիվ տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին՝ հանքավայրի պահուստային պոմպակայանում զոդման աշխատանքներ իրականացնելու ընթացքում։
Դատախազությունը զոհերի հստակ թիվը դեռևս չի նշում։
Յակուտիայի դատախազ Սերգեյ Դյաբկինի հանձնարարականով Ներյունգրիի շրջանային դատախազությունը ստուգումներ է սկսել դեպքի առթիվ։
Գերատեսչությունից հայտնել են, որ ստուգման արդյունքներով, հիմքերի առկայության դեպքում, կձեռնարկվեն համապատասխան դատախազական արձագանքման միջոցներ։
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
3
Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»
4
Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимател...
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



