Արհեստական բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս
МЕЖДУНАРОДНОЕMicrosoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսի կարծիքով՝ արհեստական բանականությունը կարող է հանգեցնել մարդկության զգալի մասի մահվան։
«Կասկած չկա, որ արհեստական բանականությունը բավականաչափ հզոր է՝ հրահրելու այնպիսի իրադարձություններ, որոնք կարող են հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան», - հայտարարել է միլիարդատերը «NBC News»-ի եթերում՝ պատասխանելով արհեստական բանականության մշակողների կողմից մարդկության ոչնչացման վտանգի վերաբերյալ վերջերս հնչեցված նախազգուշացումների մասին հարցին։
Գեյթսը կարծիք է հայտնել, որ պատմության մեջ երբեք չի եղել «այնպիսի հզոր զենք, ինչպիսին արհեստական բանականության վերջին գործիքներն օգտագործող չարամիտ մարդիկ են»։ Նա նշել է, որ ամբողջ մարդկության ոչնչացումը «բավականին դժվար կլիներ»։
Հաշվի առնելով այս լուրջ ռիսկերը՝ 70-ամյա գործարարը հանդես է եկել տեխնոլոգիայի օրենսդրական կարգավորման օգտին։ Նա հայտարարել է, որ Վաշինգտոնի կողմից համապատասխան օրենքների ընդունումը խիստ անհրաժեշտ է։ Գեյթսը կոչ է արել գործադիր իշխանության ներկայացուցիչներին և օրենսդիրներին համաձայնության գալ տեխնոլոգիայի անվտանգության պարտադիր միջոցառումների և վերահսկողության շուրջ՝ հավելելով․ «Ոչ ոք չի հավատում, որ ինքնակարգավորումը բավարար կլինի»։
Ավելի վաղ արհեստական բանականության ոլորտի առաջատար մշակողները՝ մասնավորապես Anthropic-ը և OpenAI-ը (ChatGPT-ի ստեղծողը), կոչ էին արել դանդաղեցնել արհեստական բանականության զարգացման տեմպերը։



