ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ հետախուզական համայնքի տեսուչը պարզում է ԿՀՎ նախկին աշխատակցի ձերբակալման պատճառները, որի տանը մոտ 40 միլիոն դոլարի ոսկու ձուլակտորներ են գտել։
Մասնավորապես, քննում են, թե ինչպես է նա կարողացել ձեռք բերել ԱՄՆ պետական ամենամեծ գաղտնիքները, երբ, ըստ ամենայնի, մի շարք կեղծ տվյալներ է ներկայացրել։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով քննությանը ծանոթ ամերիկացի պաշտոնյային։
Ուշադրության կենտրոնում է հայտնվել նախկին աշխատակցի անցյալի ստուգման և նրան գաղտնի փաստաթղթերին հասանելիություն տալու կարգը։
ԱՄՆ իշխանությունները փորձում են հասկանալ, թե ինչու նրա ներկայացրած կենսագրական տվյալներն ու մյուս տեղեկությունները ժամանակին կասկած չեն հարուցել։
Առանձնակի ուսումնասիրվում է ոսկու ձուլակտորների հայտնաբերման ընթացքն ու դրանց ծագումը։
Ստուգմամբ պետք է պարզվի նաև՝ արդյոք սխալներ կամ բացթողումներ եղել են նրա հավատարմությունը գնահատելիս և գաղտնի տեղեկություններին մոտ թողնելիս։
Գործի մանրամասները դեռ չեն հրապարակվում։



