Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկյան Bombardier ARTEMIS II հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թռիչքների տվյալներին։
Ինքնաթիռը օդ է բարձրացել Ռումինիայից և շարժվել դեպի Սև ծով։ Մոսկվայի ժամանակով ժամը 08:45-ին այն արդեն գտնվել է ծովի ջրային տարածքի երկնքում, որից հետո շարունակել է թռիչքները նույն շրջանում։ Ինքնաթիռի վերջնական ուղղությունը չի նշվում։
Bombardier ինքնաթիռը ամերիկյան Leidos ընկերության կողմից վերափոխվել է հետախուզական խնդիրների իրականացման համար և ստացել ARTEMIS II անվանումը։ Այն պարբերաբար օգտագործվում է Կալինինգրադի մարզի շուրջ, ինչպես նաև Սև ծովի՝ Ղրիմին և Ռուսաստանի հարավային շրջաններին հարող հատվածներում հետախուզական թռիչքների համար։
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
3
Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»
4
Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимател...
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



