Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է
СПОРТՈւԵՖԱ-ն հրապարակել է Ազգերի լիգայի խմբային փուլի C լիգայի C2 խմբի երկրորդ տուրի՝ Հայաստանի և Մոնտենեգրոյի ազգային հավաքականների միջև հանդիպման մրցավարական նշանակումները։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։
Հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական բրիգադը: Գլխավոր մրցավար է նշանակվել Խոսե Լուիս Մունուերան, ում եզրերում կօգնեն Դիեգո Սանչես Ռոխոն և Ադրիան Դիաս Գոնսալեսը։
Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Միգել Սեսմա Էսպինոսան։ Տեսակրկնությունների համակարգի (VAR) գլխավոր մրցավարն է Վալենտին Գոմեսը, իսկ նրա օգնականը (AVAR)՝ Միգել Անխել Օրտիս Արիասը։
Խաղը կկայանա երկուշաբթի՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Մրցավարի սուլիչը կհնչի 20:00-ին։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
2
Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»
3
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян
4
Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимател...
5
Без 102-й базы Армении конец. Аршак Карапетян



