Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ
ОБЩЕСТВОԵրեկ՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։35-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում՝ թիվ 220 հասցեի դիմաց, բախվել են 24-ամյա Սևան Վ․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի, 42-ամյա Ստելլա Ա․-ի վարած «Mitsubishi Grandis» մակնիշի, 24-ամյա Դավիթ Հ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և 23-ամյա Վահե Ն․-ի վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված՝ Երևանի բնակիչ 30-ամյա Սամվել Հ․-ի վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենային։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդներից Վահե Ն․-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ նրա անչափահաս ուղևորը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության։ Պարզվել է Ստելլա Ա․-ն եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։



