Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք Չալաբյան
БЛОГԵրեկ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին մենք մեծ խմբով այցելեցինք Եռաբլուրի զինվորական պանթեոն՝ մեր հարգանքի տուրքը մատուցելու հայրենիքի ազատության համար նահատակված մեր եղբայրներին, և վերահաստատելու մեր հանձնառությունը՝ շարունակելու մեր պայքարն արդարության և մեր ժողովրդի իրավունքների վերականգնման համար։
Մեր այցելությանը զուգահեռ, Եռաբլուր էին գալըս բազմաթիվ քաղաքացիներ, հանրային գործիչներ, լրագրողներ, պանթեոնը ողողված էր խունկի բույրով և խոնարհված ծաղիկներով։ Բացակայում էին միայն նրանք, ում «թեթև ձեռքով» թշնամին հնարավորություն ստացավ սանձազերծել այդ պատերազմը, ովքեր մեր եղբայրների կյանքը դրեցին զոհասեղանին, նրանց թիկունքում պատրաստվելով պարտության և հանձման։
Այսօր էլ նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին։ Ուստի մեր նահատակված հերոսների հիշատակը պահանջում է շարունակել պայքարը մեր երկրի ազատության և մեր ժողովրդի իրավունքների համար՝ աննահանջ և անկոտրում։ Հավերժ փառք մեր հերոսներին, Աստված զորավիգ մեր հայրենիքին ու նրա համար պայքարող ժողովրդին։
1
Специальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026
2
Фонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябре
3
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
4
Закрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак Карапетян
5
Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рисками



