Ереван, 29.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարոնն ու Տաթևը ծանոթացել են ընդհանուր ընկերների միջոցով։ «2014 թվականին հարսանյաց հանդեսի էի մասնակցում։ Այդ օրն ինձ բաժին հասավ հարսի ծաղկեփունջը։ Հանդիսավարն էլ ասաց՝ կցանկանա՞ք սպիտակ ձիով ասպետն Ապարանից գա։ Ես էլ կատակեցի՝ թող գա, բայց ոչ Ապարանից։ Եկա տուն։ Նամակ եմ ստանում. «Բարև, Տաթև ջան, ես Տարոնն եմ՝ Ապարանի Գեղադիր գյուղից»։ Անկեղծ ասած՝ մտածեցի հարսանյաց հանդեսին ներկա ինչ-որ մեկն է երևի կատակում։ Նամակներ էր գրում ինձ, ես էլ իր էջում տեսա, որ նկարներում նաև ընկերուհուս նշանածն է։ Հետո պարզեցի, որ Տարոնը նրա հետ Տյումենում էր սովորել»,«Փաստի» հետ զրույցում կյանքի երջանիկ օրերն է հիշում Տարոնի կինը՝ Տաթևը։ Տարոնը շարունակում է համառորեն նամակներ գրել Տաթևին, վերջինս չէր արձագանքում՝ հույս ունենալով, որ տղայի համառությունը և նամակների հոսքը կնվազի, բայց զուր։ Եվ արդյունքում մեկ նամակի պատասխանելուց հետո նրանք սկսում են շփվել։ «Նոր տարուն Տարոնը եկավ Հայաստան։ Հանդիպեցինք, նա մեր տուն եկավ, ծանոթացավ բոլորի հետ, սկսեցինք շփվել և 2015 թվականի դեկտեմբերի 13-ին ամուսնացանք»։

Ամուսնուն նկարագրելիս Տաթևն ասում է՝ որքան լավ հատկանիշներ կան, բնորոշ էին Տարոնին, որքան լավ բառեր կան աշխարհում, դրանցով կարող է նկարագրել նրան։ «Ընդ որում՝ միայն ես չէ, որ կարող եմ իրեն այդպես նկարագրել։ Ընկերներն էլ նույնն իր մասին կասեն։ Ընկերասեր էր, նվիրված, ազնիվ, հոգատար, սրտացավ։ Յուրահատուկ տեսակ էր, ավաղ, հիմա չեմ հանդիպում իր տեսակի մարդկանց»։

Տարոնը մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղում։ Դպրոցում աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ։ 2007 թվականին ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան։ Այնուհետև ուսումը շարունակել է Տյումենի ռազմաինժեներական ակադեմիայում, որն ավարտել է 2015 թվականին։ Ուսման ընթացքում մասնակցել է տարբեր՝ հրաձգության, ըմբշամարտի, շախմատի մրցումների, գրավել պատվավոր հորիզոնականներ։

Հայաստան վերադառնալուց և ամուսնանալուց հետո Տաթևն ու Տարոնը տեղափոխվում են Մեղրի։ Տարոնը ծառայության է անցնում Ագարակի զորամասում՝ որպես դասակի հրամանատար։ Կյանքն ընթանում էր իր բնականոն հունով։ Ընտանիքում երկու որդիներն էին մեծանում, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։

«Նա զորամասում էր՝ գիշերային հերթապահության։ Առավոտյան իմացանք, որ պատերազմ է։ Զանգահարեց՝ չվախենաք, կգան, ձեզ կտեղափոխեն նկուղներ։ Ինձ էլ ասաց. «Երեխաներին ուշադիր կլինես»։ Ասաց, որ պատերազմ է, բայց նաև շեշտեց՝ ծայրահեղ վիճակ չէ, չվախենա՛ս»։

Հոկտեմբերի 1-ին վաշտի հրամանատար Տարոն Նիկողոսյանն իր վաշտով մեկնում է Ջրական։ «Նա սեպտեմբերի 27-ին մեզ ուղարկեց Արմավիր, ասաց՝ այդպես հանգիստ կլինի։ Փոքր տղաս մեկ տարեկան էր, մեծը՝ չորս։ Մինչև վերջին պահն իր հետ կապ ենք ունեցել, զրուցել ենք։ Միշտ ասել է, որ ամեն ինչ լավ է, անհանգստանալու ոչինչ չկա։ Նաև ասում էր. «Հոկտեմբերի 11-ին մենք հետ ենք գալու։ Ես կգամ, արդեն դու էլ երեխեքի հետ կգաս, միասին կգնանք Ագարակ, մեր տուն»։ Հոկտեմբերի 9-ին ինձ հետ խոսելիս նա կարծես հրաժեշտ տար։ Այդ օրը հասկացա, որ վտանգ կա, անցնող օրերի ընթացքում երբեք նման կերպ չէր խոսել։ Պատերազմի դաշտում է եղել, բայց իր խոսքը երբեք տագնապային չի եղել»։

Տարոնն անմահանում է հոկտեմբերի 9-ին։ «Մեզ ասել են, որ իրենց Հադրութ էին տեղափոխում։ Տարոնը զոհվել է Իշխանասար գյուղի ճանապարհին՝ ԱԹՍ-ի հարվածից։ Իրենց ամբողջ վաշտից փրկվել է երկու հոգի»։

Տարոնին ընտանիքը երկար է փնտրել։ «Գիտեինք, որ զոհվել է։ Տարոնենց մեքենայի առջևից իրենց ծառայության պետն է գնալիս եղել։ Փաստացի, դեպքի ականատեսներ կային։ Մեքենան կանգնեցրել են, հրահանգել, որ իջնեն տղաները, սակայն չեն հասցրել։ Տղաները վաշտով էին եղել, բոլորին գտել էին ամենաուշը մեկ ամիս հետո։ Բոլորին գտնում էին, բայց Տարոնը չկար։ Մյուս կողմից էլ՝ ականատեսներ կային, որ իրենց մեքենային հարվածել են, Տարոնն էլ ներսում է եղել։ 2021 թվականի մարտի մեկին ստացանք ԴՆԹ հետազոտության պատասխանը, որ համընկնում կա։ Տարոնին գտնելուց հետո նաև «մայորի կոչում» ստանալու իր հրամանը եկավ, բայց հրաժարվեցի՝ մեզ հետմահու տարբերակով որևէ բան պետք չէ»։

Ապրելու ուժի մասին. «Ինձ տղաներս են ուժ տվել։ Մինչև հիմա էլ իրենց նայելով՝ առաջ եմ գնում։ Հանուն իրենց եմ ապրում»։

Հ. Գ. -Կապիտան, վաշտի հրամանատար Տարոն Նիկողոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян