Հայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնի
ЭКОНОМИКАՀայաստանի լցակայաններում բենզինի մանրածախ գները սեպտեմբերի վերջին հասել են պատմական առավելագույնի, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ըստ գործակալության՝ որոշ լցակայաններում ԱԻ-92 տեսակի բենզինի մեկ լիտրի գինը գերազանցել է 600 դրամը, իսկ ԱԻ-95-ինը՝ 620 դրամը։
Gulf ընկերության տվյալներով՝ իր լցակայաններում սովորական ԱԻ-92 բենզինի մեկ լիտրն արժե 599 դրամ, իսկ հավելանյութերով ԱԻ-95-ը՝ 629 դրամ։ Գների պատմական առավելագույնի մասին ՏԱՍՍ-ին հայտնել են նաև Flash Petrol և Max Oil ցանցերը։
Գների աճը ՏԱՍՍ-ը կապում է Հայաստան ռուսական բենզինի մատակարարումների նվազման և համաշխարհային շուկայում նավթամթերքի թանկացման հետ։ Գործակալության գնահատմամբ՝ միջազգային գների վրա ազդել են Մերձավոր Արևելքից էներգակիրների մատակարարումների խափանումները։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



