Իրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ Tasnim
МЕЖДУНАРОДНОЕԻրանի ներկայացուցիչները պլանավորում են հակամարտությունը լուծելու համար Նյու Յորքում բանակցություններ վարել միջնորդների, այլ ոչ թե ամերիկյան կողմի հետ, հաղորդում է Tasnim-ը՝ հղում անելով իրանական աղբյուրին։
«Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և նրա պատվիրակությունը կհանդիպեն միջնորդների հետ՝ իրավիճակի զարգացման վերաբերյալ կարծիքներ փոխանակելու համար։ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չկան», – հաղորդել է գործակալությունը՝ առանց նշելու, թե կոնկրետ ում հետ են կայանալու բանակցությունները։
Ավելի վաղ Արաղչին հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները ամերիկյան կողմին ծրագիր են ներկայացրել Հորմուզի նեղուցը բացելու համար։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մերժել է իրանական առաջարկը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



