Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին
МЕЖДУНАРОДНОЕԲաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» անձանց «անվտանգ, կամավոր, արժանապատիվ և կայուն վերադարձին»։
Այս մասին ասվում է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին ուղղված խմբի դիմումում, որում նաև կոչ է արվում ապահովել Հայաստանում իբր «ադրբեջանական մշակութային, կրոնական և պատմական ժառանգության պաշտպանությունը»։
Բացման ելույթում Բաքվի նախաձեռնող խմբի ներկայացուցիչն անդրադարձել է, իր ձևակերպմամբ, «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի իրավունքին՝ նշելով, թե հարցը պետք է քննարկվի ՄԱԿ-ի համապատասխան կառույցների և միջազգային մեխանիզմների շրջանակում։
Համաժողովի ընթացքում ցուցադրվել է նաև կարճ վավերագրական ֆիլմ, որը, ըստ կազմակերպիչների, պատմում է ներկայիս Հայաստանի տարածքում իբր բնակված ադրբեջանցիների պատմության և նրանց տեղահանության մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ



