Ереван, 24.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ԵԽԽՎ-ն հրապարակել է Հայաստանի ընտրությունների զեկույցը․ ուշագրավ մանրամասներ

ПОЛИТИКА

Ստրասբուրգում ընթանում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2026 թվականի չորրորդ նստաշրջանը, որի օրակարգում անդրադարձ է եղել նաև հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին։ Նիստերին մասնակցում են նաև հայկական ընդդիմության ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

ԵԽԽՎ-ում Հայաստանի ընտրությունների վերաբերյալ զեկույցը ներկայացրել է դիտորդական պատվիրակության ղեկավար, շվեյցարացի պատգամավոր Դամիեն Կոտյեն։ Զեկույցում նշվում է, որ քվեարկության օրը ընտրողները ունեցել են իրական քաղաքական ընտրության հնարավորություն, իսկ ընտրական գործընթացը ընդհանուր առմամբ եղել է լավ կազմակերպված, տեխնիկապես պատշաճ, խաղաղ և ներառական։ Միաժամանակ փաստաթղթում առանձնացվում են նախընտրական գործընթացի մի շարք խնդիրներ։

Մասնավորապես, Կոտյեի ներկայացմամբ՝ նախընտրական քարոզարշավը եղել է կոշտ և խիստ բևեռացված։ Դիտորդները արձանագրել են նաև ընտրակաշառքի վերաբերյալ բազմաթիվ պնդումներ, որոնց հիման վրա քրեական հետապնդումներ են իրականացվել, այդ թվում՝ ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ։

Զեկույցում առանձին անդրադարձ կա նաև հանրային ծառայողների նկատմամբ գործադրված ճնշումներին և ընտրություններից առաջ կառավարության կողմից հայտարարված սոցիալական ու տնտեսական միջոցառումներին։ Դիտորդների գնահատմամբ՝ այս հանգամանքները հարցեր են առաջացրել ընտրություններին մասնակցող ուժերի համար հավասար պայմանների ապահովման վերաբերյալ։

Ինչպես հայտնում է Past.am-ը, ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելությունը խնդիրներ է տեսել նաև նախընտրական ֆինանսավորման վերահսկողության, մեդիա դաշտի բևեռացման և առցանց տարածքում ապատեղեկատվության, արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակության ու կեղծ հաշիվների տարածման ուղղությամբ։

Առավել ուշագրավ հատվածներից մեկը վերաբերում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ մի շարք ընտրատեղամասերի արդյունքները անվավեր ճանաչելու որոշմանը։ Դամիեն Կոտյեի ներկայացմամբ՝ այդ տեղամասերի արդյունքները նշանակություն են ունեցել ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական ներկայացվածության հարցում։ Կոտյեն նշել է, որ կուսակցությունը վերջնական հաշվարկով ստացել է 3.99 տոկոս ձայն՝ 4 տոկոսի շեմի պայմաններում, և զեկույցում հարց է բարձրացվում այն մասին, որ այդպիսի նշանակություն ունեցող որոշումները պետք է ունենան հստակ, թափանցիկ և ստուգելի հիմնավորում։

ԵԽԽՎ զեկույցում նաև նշվում է, որ այդ ընտրատեղամասերում նոր քվեարկություն անցկացնելու տարբերակը հնարավոր լուծումներից մեկը կարող էր լինել, սակայն ԿԸՀ-ն այն չի ընտրել։ Դիտորդների գնահատմամբ՝ նման որոշումների դեպքում անհրաժեշտ է ապահովել հիմնավորման առավել բարձր մակարդակ, հատկապես երբ դրանք կարող են ազդել քաղաքական ուժի խորհրդարանական ներկայացվածության վրա։

ԵԽԽՎ-ն առաջարկել է մի շարք ուղղություններով բարեփոխումներ, այդ թվում՝ ուժեղացնել պաշտպանությունը արտաքին միջամտություններից, ապահովել ընտրական վարչակազմի անկախությունը, պատժամիջոցներ կիրառել վարչական ռեսուրսի չարաշահման համար, պայքարել ապատեղեկատվության դեմ և ընտրական օրենսդրությամբ հստակ նախատեսել նոր ընտրության անցկացումը այն դեպքերում, երբ վտանգված է քաղաքական ներկայացվածության հիմնարար հարցը։

Միաժամանակ զեկույցը դրական է գնահատում ընտրությունների կազմակերպական կողմը։ Դիտորդները նշել են, որ ընտրական վարչակազմը տեխնիկական նախապատրաստական աշխատանքներն իրականացրել է մասնագիտորեն, իսկ քվեարկության ընթացքը դիտարկված տեղամասերի ճնշող մեծամասնությունում գնահատվել է դրական։

Այսպիսով, ԵԽԽՎ-ի գնահատականում միաժամանակ առկա են երկու շեշտադրում՝ ընտրությունների օրվա կազմակերպվածության և խաղաղ ընթացքի դրական գնահատականը և նախընտրական գործընթացում արձանագրված մի շարք խնդիրների վերաբերյալ մտահոգությունները։ Past.am-ի դիտարկմամբ՝ հենց այս հակադրությունն է, որ շարունակում է քաղաքական քննարկումների առանցքում պահել հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների գնահատականները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Один год пакета Persona Америабанка в цифрах: от поездки в Японию до открытия нового филиала Это больше чем правда. Аршак Карапетян Аршак Карапетян отвечает на комментарии зрителейЦифровые решения на валютном рынке: IDBank и Rate.Trading на выставке DigiTec 2026Цифровые решения в одной экосистеме: IDBank на DigiTec 2026Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимательстваIDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026Без 102-й базы Армении конец. Аршак КарапетянЧто будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян Европейский курс Армении между обещаниями и обязательствами При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing Armenia 2026»Аршака Карапетян отвечает на комментарии IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты