«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների
БЛОГ«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը երեք առանձին բողոք-դիմում է ուղղել միջազգային գործընկերներին՝ կապված Ադրբեջանի նախագահի օգնական, արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Հիքմեթ Հաջիևի նախաձեռնությամբ` բռնազավթված հայկական Արցախի տարածքներում սեպտեմբերին կատարված դիվանագիտական այցի և դրա շրջանակում քաղաքական ու պատմամշակութային խեղաթյուրման, միջազգային մակարդակով հայկական մշակութային ժառանգության ինքնության վերափոխման, յուրացման և Արցախում հայկական պատմական հետքի վերացման քաղաքականության վերաբերյալ։
Դիմումները հասցեագրվել են՝
Մագդալենա Գրոնոյին՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին,
Մարիա Վիկտորիա Ռոմերո Կաբալյերոյին՝ Ադրբեջանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպանին, ինչպես նաև Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությանը,
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը՝ Ադրբեջանի հարցերով պատասխանատու ստորաբաժանմանը։
Երեք դիմումներում «ՀայաՔվե»-ն առանձնացրել է նույն հիմնական մտահոգությունը․ Հիքմեթ Հաջիևի նախաձեռնությամբ կազմակերպված նման այցերը չպետք է վերածվեն Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հակահայկական իրողությունների, հայկական մշակութային ժառանգության կեղծ վերագրման և Արցախի տեղահանված հայ բնակչության իրավունքների անտեսման միջազգային լեգիտիմացման գործիքի։
Միջազգային գործընկերներից ակնկալում ենք՝
«ՀայաՔվե»-ն շարունակելու է հետևողականորեն բարձրաձայնել այս հարցերը միջազգային գործընկերների և համապատասխան կառույցների առջև՝ անկախ նրանից, թե ինչ ձևաչափով են կազմակերպվում նման նախաձեռնությունները։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



