Պուտինն արգելել է ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ և մի շարք այլ երկրներ
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արգելել է ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ, Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Սահմանել արգելք Ռուսաստանի Դաշնությունից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ, Ադրբեջանական Հանրապետություն, Տաջիկստանի Հանրապետություն և Ուզբեկստանի Հանրապետություն Ռուսաստանի Դաշնության կանխիկ արժույթի դուրսբերման վրա ֆիզիկական անձանց կողմից՝ 1 միլիոն ռուբլին գերազանցող գումարի չափով, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից՝ անկախ գումարից», - ասվում է փաստաթղթում։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



