Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր
ОБЩЕСТВОԵրևանում շինարարական աշխատանքների ընթացքում վերամբարձ կռունկի մասնակի փլուզման և ընկնելու հետևանքով, նախնական տվյալներով, երեք մարդ զոհվել է։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14։10-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Տիչինայի փողոցի 120 հասցեի մոտ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ։ Ըստ նախնական տեղեկության՝ շինարարական աշխատանքներ իրականացնելիս վերամբարձ կռունկը մասամբ վնասվել և ընկել է։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Նախնական տվյալներով՝ դեպքի հետևանքով կա երեք զոհ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Past.am-ը հետևում է դեպքի հետագա զարգացումներին։



