Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների մեղմացման ծրագրին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցել է մի նախաձեռնության, որը նախատեսում է Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների մեղմացում։ Այս մասին հայտնել է The Atlantic ամսագիրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա աղբյուրների տվյալներով՝ մի քանի ամիս առաջ այս գաղափարը Թրամփին էր ներկայացրել Բելառուսի հարցերով նրա հատուկ բանագնաց Ջոն Քոուլը։ Նրա առաջարկը նախատեսում է ռուսական տնտեսության նկատմամբ ամերիկյան սահմանափակումների մի մասի թուլացում՝ Մոսկվայի կողմից մի շարք բանտարկյալների ազատ արձակման դիմաց։
Ենթադրվում է, որ դա ԱՄՆ-ին թույլ կտա շահավետ գործարքներ կնքել ռուսական նավթի, դիզելային վառելիքի, հազվագյուտ հողային մետաղների և այլ հումքային ապրանքների վերաբերյալ։ Հրատարակությունը նշում է, որ նախաձեռնությունը վաղ փուլում է և նախկինում դրա մասին չէր հաղորդվել։
1
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
2
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



