Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ԱՄՆ-ում Բաքվի հակահայկական արշավը ձախողվում է. Հայ դատի հանձնախումբն ամփոփել է հաջողությունները

МЕЖДУНАРОДНОЕ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (Armenian National Committee of America-ANCA) 2016 թ. շարունակելու է բազմակողմանի ջանքեր գործադրել Միացյալ Նահանգներում Արցախի աջակցության ու հայկական շահերի առաջխաղացման ուղղությամբ: Ամերիկահայ համայնքի ազդեցիկ կառույցներից մեկը լինելով՝ հանձնախումբն արդեն բազմամյա պատկառելի փորձ է կուտակել՝ ներազդելու ամերիկյան պետական տարբեր օղակներում և հանրային քաղաքականության ազդեցիկ գործիչների շրջանում Հայաստանի Հանրապետության ու Արցախի նկատմամբ մշակվող քաղաքականության վրա:

Մասնավորապես, Արցախի և հարակից հարցերի շուրջ ԱՄՆ նախագահի վարչակազմի, Կոնգրեսի, արտաքին քաղաքականության պատասխանատուների և նահանգային կառույցների հետ տարված աշխատանքներն ու 2016 թ. նախանշված անելիքներն են ամփոփված հանձնախմբի օրերս հրապարկված տարեկան զեկույցում: Համապարփակ ներկայացնելով գործունեության բոլոր ուղղությունները՝ զեկույցում հանձնախումբը վերահաստատում է, որ շարունակելու է թիրախային նախաձեռնություններով առաջ մղել Արցախի Հանրապետության անկախության, անվտանգության և զարգացման աջակցությանն ուղղված իր հանրային քաղաքականությունը:

Զեկույցում ներկայացված քայլերը վկայում են, որ Հայ դատի հանձնախումբը էական հաջողությունների է հասել ինչպես ԱՄՆ-ում Արցախի հարցում քաղաքական, հանրային դիվանագիտության, տեղեկատվության և ֆինանսական աջակցության կազմակերպման, այնպես էլ Ադրբեջանի տևական հակահայկական քաղաքականության հակազդեցության ուղղությամբ:

Մասնավորապես, հանձնախմբի ջանքերով առայսօր Արցախի անկախությունը ճանաչել են Մեն, Լուիզիանա, Ռոդ Այլենդ, Կալիֆորնիա, Մասաչուսեթս նահանգները, իսկ Մերիլենդ նահանգը ԼՂՀ-ն հիշատակել է իր պաշտոնական փաստաթղթերից մեկում: Կարևոր խնդիրներից է նահանգային մակարդակով Ադրբեջանի հակահայկական նախաձեռնությունների խոչընդոտումը: Հանձնախումբը կարողացել է արգելափակել նման նախաձեռնությունները Թենեսի, Հարավային Դակոտա, Վայոմինգ, Միսսուրի, Միսսիսիպի, Կոլորադո, Նյու Հեմփշիր և Հավայի նահանգներում: Բոլորվին վերջերս՝ փետրվարի 17-ին, Այդահո նահանգի օրենսդիÖ € ժողովում հաջողությամբ տապալվեց նաև մեկ այլ բանաձև, որտեղ Ադրբեջանը ներկայացված էր որպես միջկրոնական հանդուրժողականություն քարոզող պետություն:

Հաջողություններ են արձանագրվել նաև Արցախի մեկուսացման դեմ պայքարում: Ավելի քան 10 տարի հանձնախումբն աջակցում է Կոնգրեսում Արցախի Հանրապետության անկախությանը նվիրված ամենամյա միջոցառումների անցկացմանը, որոնց մասնակցում են ինչպես Հանրապետական ու Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները, այնպես էլ Արցախը ներկայացնող պաշտոնյաներ: Իսկ 2015 թ. դեկտեմբերի 9-ին առաջին անգամ այդ միջոցառմանը ներկա է գտնվել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ ի հեճուկս Բաքվի կտրուկ զգուշացումներին, և տեղում հանդիպում է ունեցել Արցախ ի Հանրապետության ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ:

Նպատակաուղղված քաղաքականության շնորհիվ հանձնախումբը ժամանակին նպաստեց նաև, որ նախագահ Օբամայի և Կոնգրեսի ազդեցիկ անդամների կողմից դատապարտվի Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովին ներման շնորհումը:

Հանձնախմբի թիրախային ջանքերի արդյունքում 2013 թ. կանխվեց ադրբեջանական կողմի նախաձեռնած առցանց ստորագրահավաքի արդյունքում 1992 թ. Խոջալուի դեպքերի դատապարտումը Սպիտակ տան կողմից: ANCA-ի ազդեցությունը կարևոր էր նաև 2012 թ. Սենատի կողմից Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզային չհաստատելու հարցում: Հանձնախմբի համոզմամբ՝ սա բեկումնային նշանակություն ուներ Միացյալ Նահանգներում ադրբեջանական հարաճուն ազդեցությունը չեզոքացնելու առումով:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում կարևորում է ԼՂՀ-ի մասնակցության վերականգնումը՝ անհրաժեշտ քարոզչական աշխատանք տանելով այդ ուղղությամբ: Բացի այդ, հանձնախումբը կոչ է անում կոնգրեսականներին աջակցել Էդ Ռոյսի և Էլիոթ Էնգելի կողմից 2015 թ. հոկտեմբերին առաջարկված նախագծին, որով ԵԱՀԿ-ին և ԱՄՆ-ին կոչ է արվում դադարեցնել Արցախյան հակամարտության հարցում որդեգրած արհեստական անկողմնակալության ձախողված քաղաքականությունը և առաջարկվում է տևական խաղաղության համար նպաստավոր երեք կոնկրետ քայլ: Դրանք են` համաձայնություն ձեռք բերել բոլոր կողմերից՝ դիպուկահարներ չտեղակայել զորքերի բաժանարար գծում, տեղակայել ԵԱՀԿ-ի կողմից վերահսկվող կրակատեղորոշիչ սարքեր՝ հարձակումների աղբյուրը ճշտելու, և ԵԱՀԿ դիտորդներ՝ շփման գծում հրադադարի խախտումների դեպքերն արդյունավետ վերահսկելու համար:

Հանձնախմբի լոբբիստները կարևոր դերակատարություն ունեն նաև 1998 թ. ի վեր Արցախին (Բաքվի սուր հակազդեցության պայմաններում) ամերիկյան ֆինանսական աջակցության ցուցաբերման հարցում: Այդ հատկացումները, որոնց ընդհանուր չափը կազմում է շուրջ 44 մլն դոլար, ուղղվել են մի շարք հիմնախնդիրների լուծմանը, ինչպես, օրինակ՝ Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգի կառուցումը, Արցախի գյուղատնտեսական հողերի ականազերծումը և այլն:

Մյուս կողմից, առաջնային են Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության դադարեցման և ֆինանսական օգնության սահմանափակման ջանքերը: Հանձնախումբը համոզված է, որ ռազմական օգնության չեղարկումը որևէ էական վնաս չի հասցնի այդ երկրի բազմամիլիարդ ռազմական բյուջեին, սակայն միևնույն ժամանակ դա Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության դրսևորումներին ամերիկյան հակազդեցության կարևոր խորհրդանիշ կհանդիսանա: Այս համատեքստում քայլեր են ձեռնարկվում 1992 թ. ընդունված «Ազատության աջակցման ակտի»՝ Ադրբեջանին վերաբերող 907-րդ ուղղման ամբողջական կիրառման ուղղ ությամբ, որը ներկայում կասեցված է Օբամայի վարչակարգի կողմից: Համաձայն 907-րդ ուղղման («Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության սահմանափակում») ԱՄՆ-ն կարող է աջակցություն ցույց չտալ Ադրբեջանին, մինչև նախագահի կողմից համապատասխան որոշում ընդունելն ու Կոնգրեսին զեկուցելը, որ Ադրբեջանի կառավարությունը ձեռնարկում է հստակ քայլեր՝ Հայաստանի նկատմամբ կիրառվող շրջափակումները և ուժի կիրառումը դադարեցնելու ուղղությամբ:

Աշխատանքներ են տարվում՝ ապահովելու ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին հնարավոր երկակի նշանակության ապրանքների (ներառյալ արբանյակները և անօդաչու թռչող սարքերը) վաճառքի կամ հատկացման արգելքի մանրակրկիտ վերահսկողությունը: Հանձնախմբի վերջին հաջողությունն այդ ուղղությամբ հանգեցրել է Ադրբեջանի առաջին արբանյակի ամերիկյան ֆինանսավորման` մի քանի տարի շարունակվող հետաձգման և խիստ սահմանափակումների ներմուծման:

Հանձնախումբը շարունակում է հետամուտ լինել նաև այլ կարևոր հարցերում առաջխաղացմանը, մասնավորապես՝ 2005 թ. Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացման լիարժեք դատապարտումը և Պետդեպի Մարդու իրավունքների և կրոնական ազատության զեկույցում այդ բարբարոսական ակտի ներառումը, փորձում է Կոնգրեսի անդամների միջոցով դատապարտել Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումից հետո քաղաքացիական օդանավերը խոցելու Ադրբեջանի սպառնալիքները:

Հայ դատի հանձնախումբը նաև տեղեկատվական ու քարոզչական աշխատանք է կատարում, որի առանցքային տարրերից են ԱՄՆ-ում հակահայկական գործունեության համատեքստում ադրբեջանական կոռուպցիոն դրսևորումների լուսաբանումը, Ադրբեջանում Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմի մասին ամերիկյան պաշտոնյաներին իրազեկումը, Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում հայերի դեմ կազմակերպված ջարդերի վերաբերյալ տեղեկատվության տարածումը և այլն։

2015 թ. օգոստոսին հանձնախումբը կազմակերպեց համազգային արշավ, որի արդյունքում Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովը հրապարկեց 70 էջանոց եզրակացություն՝ Ադրբեջանի կառավարության կողմից կոնգրեսականների ուղևորությունների հնարավոր ապօրինի ֆինանսավորման վերաբերյալ:

На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян