ՄԱԿ-ը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև ապառազմականացված գոտում ականների պայթյունները զինադադարի խախտում է համարում
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ի հրամանատարությունը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև կնքված զինադադարի համաձայնագրի խախտում է համարում սեպտեմբերի 21-ին ապառազմականացված գոտում տեղի ունեցած ականների պայթյունները։ Այս մասին հայտնում է «Ռենհապ» գործակալությունը։
Սեպտեմբերի 21-ին ապառազմականացված գոտում, ենթադրաբար, ականների երկու պայթյունի հետևանքով երեք մարդ է վիրավորվել։ Ականատեսների վկայությամբ՝ նույն տարածքում ևս մեկ չպայթած ական կա։
«Քննության արդյունքների հիման վրա ՄԱԿ-ի հրամանատարությունը հանգել է այն եզրակացության, որ տեղի է ունեցել զինադադարի համաձայնագրի խախտում։ Հրամանատարությունն ընթացք է տալիս այս խախտմանը համաձայնագրով սահմանված մեխանիզմների միջոցով», — գործակալությունը մեջբերում է հրամանատարության տարածած հայտարարությունը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
4
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
5
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам



