Աֆղանստանում պակիստանյան հարվածների հետևանքով ինը մարդ է զոհվել
МЕЖДУНАРОДНОЕԱֆղանստանում Պակիստանի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն ինը և վիրավորվել 11 մարդ, X-ում հայտնել է «Թալիբան» կառավարության խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը։
Նրա խոսքով՝ Պակիստանի ուժերը ռմբակոծել են Կունար և Հելմանդ նահանգները, որի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ։
Մուջահիդը հավելել է, որ հարվածները նաև ավերել են երեք շենք։
Սեպտեմբերի 24-ին Աֆղանստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Քաբուլում Պակիստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ Իսլամական Հանրապետության կողմից Ղանդահար, Հոստ և Պակտիա սահմանային նահանգներում օդային հարվածների պատճառով։
1
Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе
2
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
3
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам



