36-ամյա տղամարդը մետաղական ձեռնափայտով ծեծել է հաշմանդամ մորը
ОБЩЕСТВО
Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում 36-ամյա տղամարդը հարձակվել է իր 54-ամյա մոր վրա, որը ինքնուրույն տեղաշարժվել չի կարողանում։ Այս մասին հայտնել է մարզի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը ալկոհոլ օգտագործելուց հետո վերադարձել է տուն և վիճաբանության ընթացքում սկսել է ծեծել մորը։ Սկզբում նա հարվածել է կնոջը բռունցքներով, ապա օգտագործել է մետաղական ձեռնափայտ։
Հարձակումից հետո տղամարդը հեռացել է։ Կինը, չնայած ստացած վնասվածքներին, կարողացել է սողալով հասնել հեռախոսին և զանգահարել շտապօգնություն ու ոստիկանություն։
Past.am-ի փոխանցմամբ՝ իրավապահները կարճ ժամանակ անց հայտնաբերել և ձերբակալել են կասկածյալին։ Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը գործազուրկ է և նախկինում դատապարտվել է գողության համար։ Ընտանիքի հիմնական եկամուտը մոր սոցիալական վճարներն են եղել։
Past.am-ի տեղեկություններով՝ տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Նրան կարող է սպառնալ մինչև 5 տարվա ազատազրկում։



