Բացահայտվել է մահացած գտնված ուսանողի վերջին հաղորդագրությունը
ОБЩЕСТВОՎոլգոգրադի մարզի 21-ամյա ուսանողուհին, որի մարմինը սեպտեմբերի 24-ին հայտնաբերվել էր Վոլժսկի քաղաքի բնակարաններից մեկի սառնարանում, մահվանից առաջ ընկերոջը գրել էր, որ իրեն վատ է զգում և գլխապտույտ ունի։
Աղջիկը անհետ կորել էր հունիսի 12-ից։ Նրա մարմինը սառնարանում մնացել էր ավելի քան երեք ամիս։ Այն հայտնաբերվել է պատահաբար՝ բնակարանի էլեկտրաէներգիայի անջատումից հետո, երբ սառնարանը հալվել է, իսկ շենքում տարածվել է տհաճ հոտ։ Հարևանները պահանջել են ստուգել բնակարանը։
Past.am-ի փոխանցմամբ՝ գործի շրջանակում աղջկա հայրը՝ 59-ամյա Ալեքսանդրը, դիտարկվել է որպես հիմնական կասկածյալ։ Ռուսական աղբյուրների համաձայն՝ տղամարդը հետագայում մահացել է Վոլգոգրադի զինվորական հոսպիտալում։
Աղջկա ընկեր Վլադիսլավը պատմել է, որ վերջին անգամ նրա հետ շփվել է հունիսին։
«Նա գրել էր, որ մի քանի օր է՝ իրեն վատ է զգում, գլխապտույտ ունի։ Հետո ավելացրեց, որ ելակ է ուզում։ Սա վերջին բանն էր, որ նա ինձ գրեց»,- պատմել է երիտասարդը։
Նրա խոսքով՝ ուսանողուհին հոր մասին ոչինչ չէր պատմել։ Ընկերոջ փոխանցմամբ՝ աղջիկը հետաքրքրվում էր ստեղծագործական աշխատանքով, պատրաստում էր խաղալիքներ և նկարում։
Մեկ այլ առցանց ընկեր՝ Թիմոֆեյը, նշել է, որ վերջին անգամ աղջկա հետ շփվել էր գարնանը։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ ուսանողուհին խոսել էր կենցաղային և ֆինանսական դժվարությունների, այդ թվում՝ ինտերնետի վճարների մասին։
Past.am-ի տեղեկություններով՝ իրավապահները շարունակում են պարզել ուսանողուհու մահվան հանգամանքները։ Գործի վերաբերյալ վերջնական գնահատականները կախված են քննության արդյունքներից և փորձաքննությունների տվյալներից։



