ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
СПОРТՇախմատի միջազգային ֆեդերացիայի սեպտեմբեր ամսվա դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 գրոսմայստեր:
Տղամարդկանց վարկանիշային աղյուսակում ընդգրկված են Հայկ Մարտիրոսյանը (54-րդ տեղ), Շանթ Սարգսյանը (67-րդ տեղ,) Ռոբերտ Հովհաննիսյանը (75-րդ տեղ), Արամ Հակոբյանը (80-րդ տեղ): Տղամարդկանց դասակարգման աղյուսակի առաջատարը Մագնուս Կարլսենն է:
Կանանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ` Մարիամ Մկրտչյան (32-րդ տեղ), Էլինա Դանիելյան (59-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյան (76-րդ տեղ): Կանանց վարկանիշային աղյուսակի առաջին տեղում չինուհի Հու Յիֆանն է:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դասակարգման աղյուսակում 19-րդն է:
1
Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



