Ереван, 24.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ԵՄ-ն կբացի իր միասնական շուկան թեկնածու երկրների առջև․ Ինչու է սա նաև Հայաստանի մասին

ПОЛИТИКА

Եվրամիությունը քննարկում է թեկնածու երկրների համար նոր ճանապարհ՝ մինչև լիարժեք անդամակցությունը նրանց ավելի խոր ներգրավելով միասնական շուկայի մեջ։ Եթե այս մոտեցումը կյանքի կոչվի, այն կարող է փոխել ԵՄ ընդլայնման տրամաբանությունը։ Անդամակցությունը այլևս միայն ապագայի քաղաքական խոստում չի լինի։ Այն կստանա տնտեսական չափում՝ շուկաների, տեխնոլոգիաների և գիտական համագործակցության միջոցով։

Եվրոպական միասնական շուկան աշխարհի խոշորագույն տնտեսական տարածքներից է։ Դրան ավելի մոտ ինտեգրումը նշանակում է ոչ միայն առևտրի ընդլայնում, այլև նոր ներդրումներ, հետազոտական ծրագրերի հասանելիություն և եվրոպական արտադրական շղթաներին միանալու հնարավորություն։ Թեկնածու երկրի համար սա կարող է դառնալ տնտեսության կառուցվածքային փոփոխությունների և նոր զարգացման փուլ սկսելու կարևոր գործոն։

 

Այս հնարավորությունը նաև նոր պահանջներ է առաջադրում։ Եվրամիությունը ձգտում է, որ թեկնածու երկրներն ավելի սերտ կապվեն եվրոպական տնտեսական և անվտանգության համակարգերին։ Առանձնահատուկ նշանակություն են ստանում ռազմավարական ոլորտները՝ կիսահաղորդիչները, քվանտային տեխնոլոգիաները, կենսատեխնոլոգիաները, արհեստական բանականությունը և տիեզերական արդյունաբերությունը։ Այս ոլորտներում գիտելիքն ու տեխնոլոգիական կարողությունը արդեն դարձել են պետության անվտանգության և մրցունակության կարևոր հիմքեր։

Հայաստանի համար այս գործընթացը կարող է ունենալ ռազմավարական նշանակություն։ Տարիներ շարունակ երկրի տնտեսությունը ձևավորվել է տարբեր արտաքին ազդեցությունների պայմաններում։ Եվրոպական շուկային ավելի խոր ինտեգրումը կարող է ստեղծել նոր հնարավորություններ՝ ընդլայնելու արտահանումը, ներգրավելու ներդրումներ և զարգացնելու տեխնոլոգիական համագործակցությունը։

Հայաստանի և Եվրոպական միության տնտեսական կապերի խորացման կարևոր ուղղություններից մեկը կարող է դառնալ խորը և համապարփակ ազատ առևտրի ռեժիմի (DCFTA) շուրջ աշխատանքը։ Այս ձևաչափը կարող է հայկական արտադրողների համար ստեղծել եվրոպական շուկային ավելի լայն հասանելիության, ներդրումների և տեխնոլոգիական համագործակցության նոր հնարավորություններ։ Սակայն այդ հնարավորություններից օգտվելու համար անհրաժեշտ են մրցունակ արտադրություն, եվրոպական չափանիշներին համապատասխան որակ և պատրաստ բիզնես միջավայ

Թեկնածու երկրի կարգավիճակը կարևոր քաղաքական հանգրվան է, որը բացում է նոր հնարավորություններ, սակայն միաժամանակ պահանջում է խորքային փոփոխություններ՝ ինստիտուտների ամրապնդում, օրենսդրության մոտեցում եվրոպական չափանիշներին և տնտեսության մրցունակության բարձրացում։

ԵՄ-ի նոր մոտեցումը ցույց է տալիս, որ ապագայի մրցակցությունը ավելի ու ավելի է տեղափոխվում գիտության, տեխնոլոգիաների և բարձրարժեք արտադրության ոլորտներ։ Այս պայմաններում տնտեսական կապերը վերածվում են նաև ռազմավարական կապերի։

Հայաստանի համար եվրոպական ինտեգրման ճանապարհը ենթադրում է ոչ միայն քաղաքական երկխոսություն, այլ նաև տնտեսական համակարգի վերափոխում։ 2013 թվականին կասեցված ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի գործընթացից հետո Հայաստանը ընտրեց այլ տնտեսական ուղղություն՝ անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը։ Սակայն տարիների փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի զարգացման հնարավորությունները մեծապես կախված են եվրոպական շուկաների հետ կապերի խորությունից, ներդրումային հոսքերի ընդլայնումից և տեխնոլոգիական համագործակցության մակարդակից։

Այսօր հիմնական հարցը ոչ միայն այն է, թե որ տնտեսական միության մեջ է գտնվում Հայաստանը, այլ այն, թե որ համակարգն է ավելի մեծ հնարավորություն տալիս երկրի արտադրողականության, նորարարության և երկարաժամկետ մրցունակության համար։

Հայաստանի համար հիմնական հարցը լինելու է այդ հնարավորությունը սեփական կարողության վերածելը։ Շուկայի հասանելիությունը ինքնին զարգացման երաշխիք չէ։ Դրա արդյունքը կախված է երկրի ներսում ստեղծված կարողություններից՝ մրցունակ ընկերություններից, գիտելիք ստեղծող համալսարաններից և նոր տնտեսության ոլորտներում աշխատելու պատրաստ մասնագետներից։

Եվրոպական հնարավորությունները արժեք են ստանում այն ժամանակ, երբ երկիրը պատրաստ է դրանք օգտագործել։ Դրա համար անհրաժեշտ են համապատասխան մասնագետներ, արդյունավետ ինստիտուտներ և մրցունակ տնտեսություն։ Հակառակ դեպքում բացվող հնարավորությունը կմնա միայն արտաքին պայման, առանց լիարժեք զարգացման արդյունքի։

Աշխարհի մրցակցության կանոնները փոխվել են։ Պետությունների ուժն այսօր որոշվում է ոչ միայն քաղաքական ազդեցությամբ, այլև գիտությամբ, տեխնոլոգիաներով, շուկաներով և բարձրարժեք արտադրություն ստեղծելու կարողությամբ։

Հայաստանի համար եվրոպական ինտեգրումը միայն արտաքին քաղաքական հարց չէ։ Այն նաև հնարավորություն է վերափոխելու տնտեսությունը, զարգացնելու նոր կարողություններ և ամրապնդելու պետության երկարաժամկետ դիմակայունությունը։

Это больше чем правда. Аршак Карапетян Аршак Карапетян отвечает на комментарии зрителейЦифровые решения на валютном рынке: IDBank и Rate.Trading на выставке DigiTec 2026Цифровые решения в одной экосистеме: IDBank на DigiTec 2026Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимательстваIDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026Без 102-й базы Армении конец. Аршак КарапетянЧто будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян Европейский курс Армении между обещаниями и обязательствами При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing Armenia 2026»Аршака Карапетян отвечает на комментарии IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes