Պորոշենկոն Ֆրանսիայի եւ ԳՖՀ-ի ԱԳ նախարարների հետ քննարկել է Դոնբասի իրադրությունը
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ֆրանսիայի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Ժան Մարկ Էյրոյի եւ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ Կիեւում քննարկել է Մինսկի պայմանավորվածությունների կատարումը եւ Դոնբասի իրադրությունը:
«Զրուցակիցները քննարկել են Ուկրաինայի արեւելքի իրադրությունը եւ Մինսկի պայմանավորվածությունների կատարումը,- ասված է Պորոշենկոյի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:- Ուկրաինայի նախագահն ընդգծել է օկուպացված տարածքի բոլոր տեղամասեր, այդ թվում՝ ռուս-ուկրաինական սահման ԵԱՀԿ-ի Հատուկ մոնիթորինգային առաքելության դիտորդների մուտքն ապահովելու կարեւորությունը: Պյոտր Պորոշենկոն կարեւորել է բոլոր պատանդների ազատումը»:
Բացի այդ, զրուցակիցները արծարծել են Դոնբասում միջազգային ներկայացուցչության տեղակայման հնարավորությունները՝ դա դիտելով «որպես Ուկրաինայի օրենսդրությանը համապատասխան եւ ԵԱՀԿ-ի սկզբունքների հիման վրա տեղական ընտրությունների նախապատրաստման կարեւոր պայման», հաղորդել է ՏԱՍՍ-ը:



