Ռոնալդուին սպառնում է որակազրկում
СПОРТԿրիշտիանու Ռոնալդուին սպառնում է տուգանք և 6 ամսվա որակազրկում Պորտուգալիայի հավաքականից առանց որեւէ հիմնավորված պատճառի ինքնակամ հեռանալու համար, հաղորդում է պորտուգալական A Bola-ն։
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրությամբ՝ ազգային թիմի մարզումը, հանդիպումը կամ այլ միջոցառում ինքնակամ լքելու համար ֆուտբոլիստը կարող է որակազրկվել մինչև 6 ամիս և տուգանվել հազար եվրոյով։
Ռոնալդուն սեպտեմբերի 30-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում լքել էր ազգային թիմի մարզումը, երբ նախախաղային ասուլիսում հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշն ակնարկել էր, որ Ռոնալդուն չի խաղա նաեւ Դանիայի թիմի դեմ։
Ռոնալդուն պահեստայինների թվում էր մնացել Նորվեգիայի ընտրանու դեմ երկրորդ տուրի խաղում։ Պորտուգալիան հաղթել էր 2։1 հաշվով։
1
Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



