ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համար
МЕЖДУНАРОДНОЕՊարսից ծոցի գործերով զբաղվող վարչությունը, որն Իրանի կողմից ստեղծվել է Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերահսկելու համար, հաղորդել է, որ վերջին օրերին նեղուցում գրոհի է ենթարկվել մի քանի նավ։
Հայտարարության համաձայն՝ վնասվել է մասնավորապես, երեք նավ, որոնք պատկանում են ԱՄԷ-ին կամ վարձակալված են նրա կողմից:
«Հետաքննությունը ցույց է տվել, որ AL RUWAIS, SINBAD և MERSIN PROSPERITY լցանավերը վերջին երկու ամսվա ընթացքում մի քանի անգամ փորձել են անցնել Հորմուզի նեղուցով», - նշում է վարչությունը։
Գերատեսչությունում ընդգծել են, որ այդ երեք լցանավի անվանումները ներառված են նաև այն նավերի վերջերս թարմացված ցուցակում, որոնք նեղուցում չեն պահպանել նավագնացության կանոնները։
Ցուցակում ընդգրկված նավերի համար կսահմանափակվեն հետագայում նեղուցով անցնելու հնարավորությունները, նաև նրանց նկատմամբ կկիրառվեն տուգանքներ, կալանում կամ առգրավում։



