Մեքենայի ընտրությունն ու ֆինանսավորումը՝ մեկ վայրում․ Ամիօ բանկը՝ Armenian Auto Show-ում
ОБЩЕСТВОԸնտրել մեքենան, տեղում ծանոթանալ ֆինանսավորման պայմաններին, ներկայացնել վարկային հայտ և ստանալ պատասխանը։ Սեպտեմբերի 25-ից 27-ը Armenian Auto Show-ում Ամիօ բանկն այս ամենը հասանելի դարձրեց մեկ վայրում։
Երեք օր շարունակ Ամիօ բանկի տաղավարում այցելուները ստացան խորհրդատվություն, ներկայացրին վարկային հայտեր և ծանոթացան բանկի ու գործընկեր ավտոդիլերների հատուկ առաջարկներին։ Ներկայացվեց նաև ավտովարկավորման պարզեցված տարբերակը՝ 30% և ավելի կանխավճարի դեպքում մինչև 10 մլն դրամ ավտովարկ՝ առանց եկամուտների վերլուծության։
«Մարդը բանկ չի դիմում պարզապես ավտովարկ ստանալու համար․ նրա նպատակը մեքենա ձեռք բերելն է։ Մեր խնդիրն է այդ ճանապարհը հնարավորինս պարզ դարձնել՝ առաջարկելով հասկանալի ֆինանսավորման պայմաններ, արագ որոշում և լուծումներ, որոնք համապատասխանում են հաճախորդի իրական կարիքին։ Սա է Ամիօ բանկի ավտովարկավորման մոտեցումը՝ հնարավորինս պարզ ու արագ գործընթաց՝ մեքենայի ընտրությունից մինչև ֆինանսավորում»,- ընդգծում է Հիփոթեքային և ավտովարկավորման կենտրոնի ղեկավար՝ Հենրիկ Մանուկյանը։
Ամիօ բանկը շարունակում է զարգացնել ավտովարկավորման ուղղությունն ու համագործակցությունն ավտոդիլերների հետ՝ մեքենայի ընտրությունից մինչև ձեռքբերում ամբողջ գործընթացը հաճախորդի համար դարձնելով ավելի պարզ, արագ և հարմար։
[email protected] | 010 59 20 20 | amiobank.am
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից



