Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ
ПОЛИТИКАՌուսաստանը հույս ունի Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա Եվրասիական տնտեսական միությունում: Այդ մասին «Վեստ» տեղեկատվական գործակալության լրագրող Մարինա Գրոմովային տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Այս կերպ նա պատասխանել է ԵԱՏՄ-ում Հայաստանի աշխատանքի շարունակության վերաբերյալ հարցին։
«Մենք, անկասկած, ձգտում ենք դրան և տեսնում ենք Հայաստանին որպես Եվրասիական տնտեսական միության մասնակից։ Եվ այն փոքր-ինչ ավելի քան 10 տարվա ընթացքում, ինչ Հայաստանը հանդիսանում է միության մասնակից, այս երկրի ՀՆԱ-ն աճել է գրեթե երեք անգամ։
Մեկ շնչին ընկնող եկամուտները, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, համապատասխանաբար, նույնպես երեք անգամ աճել են։ Մեր առևտուրը պիկային 2024 թվականին հասել էր 12,4 միլիարդ դոլարի՝ այն դեպքում, երբ Հայաստանի ՀՆԱ-ն այդ ժամանակահատվածում մոտավորապես 26-27 միլիարդ դոլարի մակարդակում էր։
Եվ մենք, անկասկած, հույս ունենք, որ Հայաստանը կշարունակի կառուցողականորեն աշխատել Եվրասիական տնտեսական միության մյուս մասնակից պետությունների հետ միասին»,- ասել է Օվերչուկը։



