Ереван, 03.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչի՞ համար ենք ավելի շատ վճարում․ Հայաստանի և Վրաստանի դեղերի գների համեմատությունը

ПОЛИТИКА

Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման պայմաններում քաղաքացիների համար գնային առանձին խնդիր է շարունակում մնալ նաև դեղորայքը։ Հատկապես այն մարդկանց համար, ովքեր պարբերաբար կամ երկարաժամկետ բուժման կարիք ունեն, դեղերի արժեքը կարող է վերածվել զգալի ֆինանսական բեռի։

Թե որքան մեծ կարող է լինել տարբերությունը, կարելի է պատկերացնել՝ համեմատելով Հայաստանում և հարևան Վրաստանում նույն կամ համադրելի դեղամիջոցների գները։ Մի շարք դեպքերում տարբերությունը բավական նկատելի է։

Օրինակ՝ սրտանոթային հիվանդությունների դեպքում լայնորեն օգտագործվող «Կոնկորի» միջին գինը Հայաստանում մոտ 4900 դրամ է, իսկ Վրաստանում՝ շուրջ 4300 դրամ։ «Պրեստանսի» համար հայաստանցի սպառողը վճարում է մոտ 5700 դրամ, մինչդեռ Վրաստանում դրա արժեքը կազմում է մոտ 4350 դրամ։ «Նեբիլետ Պլյուսը» Հայաստանում վաճառվում է շուրջ 4350 դրամով, իսկ Վրաստանում՝ 3800 դրամով։ «Կո-Ամլեսսայի» դեպքում ևս տարբերություն կա՝ մոտ 4850 դրամ Հայաստանում՝ Վրաստանի մոտ 3500 դրամի դիմաց։

Արյան ճնշման և սրտի ռիթմի կարգավորման համար կիրառվող դեղերի շարքում նույնպես տարբերություններ են նկատվում։ «Էնապի» արժեքը Հայաստանում մոտ 900 դրամ է, իսկ Վրաստանում՝ 480 դրամ։ «Կորդարոնի» դեպքում գները համապատասխանաբար շուրջ 2700 և 2100 դրամ են։ «Կոպլավիքսը» Հայաստանում արժե մոտ 9400 դրամ, մինչդեռ Վրաստանում՝ շուրջ 8670 դրամ։

 Past.am-ի կողմից ներկայացված այս համեմատության մեջ առավել մեծ տարբերություններ են արձանագրվում նաև շաքարային դիաբետի և խոլեստերինի մակարդակի նվազեցման համար նախատեսված դեղամիջոցների դեպքում։

Մասնավորապես, «Մետֆորմին Դենկիի» գինը Հայաստանում կազմում է մոտ 4260 դրամ, իսկ Վրաստանում՝ 1590 դրամ։ Այսինքն՝ հարևան երկրում այն զգալիորեն ավելի մատչելի է։ «Ատորիսի» դեպքում ևս տարբերությունը էական է․ Հայաստանում այն վաճառվում է մոտ 2800 դրամով, Վրաստանում՝ մոտ 1540 դրամով։

Հակաբիոտիկների և ստամոքսաղիքային խնդիրների բուժման համար օգտագործվող դեղերի դեպքում նույնպես նույն պատկերը կարելի է տեսնել։ «Ամոքսիկլավի» միջին գինը Հայաստանում մոտ 4140 դրամ է, իսկ Վրաստանում՝ 2470 դրամ։ «Օմեպրազոլը» Հայաստանում հասնում է մոտ 5360 դրամի, մինչդեռ Վրաստանում դրա գինը շուրջ 1141 դրամ է։ Այս դեպքում տարբերությունը գերազանցում է չորսուկես անգամը։ «Լանզոպտոլի» համար ևս տարբերություն կա՝ մոտ 4250 դրամ Հայաստանում և 1900 դրամ Վրաստանում։

Շնչառական և ալերգիկ հիվանդությունների դեպքում կիրառվող որոշ դեղամիջոցների գների տարբերությունն էլ է զգալի։ Ասթմայի բուժման համար օգտագործվող «Սերետայդ» աերոզոլի միջին արժեքը Հայաստանում մոտ 15 050 դրամ է, իսկ Վրաստանում՝ 8820 դրամ։ «Սալբուտամոլը» Հայաստանում վաճառվում է մոտ 2500 դրամով՝ Վրաստանի 1670 դրամի դիմաց։ Ալերգիայի դեմ օգտագործվող «Ալեր Ջի»-ի գինը Հայաստանում մոտ 2990 դրամ է, մինչդեռ Վրաստանում՝ «Ալերտեկ» անվամբ, այն կարելի է ձեռք բերել մոտ 940 դրամով։

Տարբերություններ կան նաև մաշկային և հակավիրուսային միջոցների դեպքում։ «Ացիկլովիր Դենկը» Հայաստանում արժե մոտ 4100 դրամ, իսկ Վրաստանում՝ 2420 դրամ։ «Կլոտրիմազոլի» գինը համապատասխանաբար կազմում է մոտ 1000 և 720 դրամ։

Այս համեմատության մեջ ներառված բոլոր 18 դեղամիջոցների դեպքում Հայաստանի գինը բարձր է Վրաստանի համեմատ։ Ընդ որում՝ խոսքը շուկայի սահմանափակ հատվածի ուսումնասիրության մասին է, և ներկայացված թվերը չեն ներառում դեղորայքի ամբողջ տեսականին։

Past.am-ի հրապարակած տվյալների համադրությունը նաև հարց է առաջացնում՝ ինչո՞վ է պայմանավորված նույն կամ համադրելի դեղամիջոցների գնային այս տարբերությունը։ Խնդրի հնարավոր պատճառների շարքում նշվում են Հայաստանի դեղորայքի շուկայի կարգավորման և ներմուծման գործող մեխանիզմները։ Մասնավորապես, գործող քաղաքականությունը կարող է սահմանափակել միջազգային, այդ թվում՝ եվրոպական արտադրողների և մատակարարների մուտքը հայկական շուկա, ինչն իր հերթին կարող է ազդել մրցակցության մակարդակի և գների ձևավորման վրա։

Ի վերջո, դեղորայքը սովորական սպառողական ապրանք չէ։ Այն շատերի համար ամենօրյա անհրաժեշտություն է, և դրա գինը անմիջականորեն անդրադառնում է քաղաքացիների առողջապահական ծախսերի վրա։ Այդ պատճառով դեղերի հասանելիության և գնային մատչելիության հարցը շարունակում է մնալ ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական ու առողջապահական կարևոր խնդիր։

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»