Սյունիքի մարզպետի հետախուզվող եղբորորդին ներկայացել է
ОБЩЕСТВО«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր` Սեյրան Խաչատրյանի` Աղալարի որդին` Էյներ Խաչատրյանը, երեկ ինքնակամ ներկայացել է ՀՀ քննչական կոմիտե: «Ժողովուրդ»-ը դեռեւս հուլիսի 10-ին գրել էր, որ մայիսի 2-ին Սդղլի գյոլ տարածքում տեղի ունեցած ծեծի քրեական գործի շրջանակներում Էյներ Խաչատրյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, եւ նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծ) հատկանիշներով: ՀՀ քննչական կոմիտե ներկայանալուց հետո Էյներ Խաչատրյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:
Ի դեպ, հիշեցնենք, որ մարզպետի մյուս եղբոր` Սերոբ Խաչատրյանի որդու` Մայիս Խաչատրյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը դեռեւս շարունակվում է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



