Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում
МЕЖДУНАРОДНОЕԻրանի բանակը նախատեսում է սկսել կամավորների ուսուցումը՝ «ազգային պաշտպանության» համար քաղաքացիների պատրաստման ծրագրի շրջանակում, հաղորդում է իրանական WANA լրատվական գործակալությունը։
Իրանի ցամաքային զորքերի պատրաստության և կրթության հարցերով հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Ալիան-Նեջադը հայտարարել է, որ ծրագիրը կմեկնարկի Թեհրանում՝ երեք ուսումնական կենտրոններում։
Ըստ նրա, զինված ուժերի չորս տեսակների զինծառայողները կուղարկվեն հատուկ ընտրված մի քանի հարթակներ, որտեղ կամավորները նախ կանցնեն հիմնական զինվորական պատրաստություն, ապա կկարողանան շարունակել ուսուցումը ավելի առաջադեմ ծրագրերով։
Իրանի իշխանությունները չեն հստակեցրել, թե որքան քաղաքացի է նախատեսվում ներգրավել ծրագրում, և արդյոք այն կտարածվի երկրի մյուս շրջանների վրա։
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
3
Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»
4
Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимател...
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



