Եվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլը
СПОРТՀայաստանի Մ-21 հավաքականը Եվրոպայի 2025/2027 Մ-21 առաջնության որակավորման խմբային փուլի E խմբի վերջին տուրում արտագնա խաղում հյուրընկալվեց Չեռնոգորիային և ոչ-ոքի խաղաց 1-1 հաշվով:
Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց Վլադիմիր Պերիսիչը: Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը երկրորդ խաղակեսում. 64-րդ րոպեին Սուրեն Ծառուկյանի փոխանցումից հետո հայկական թիմի պատասխան գնդակը խփեց Դավիթ Հակոբյանը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:
Այսպիսով, Հայաստանի երիտասարդական ընտրանին 9 անընդմեջ պարտությունից հետո վաստակեց իր առաջին և միակ միավորը այս ընտրական փուլում՝ E խմբի մրցաշարային աղյուսակը եզրափակելով վերջին՝ 6-րդ հորիզոնականում:
Չեռնոգորիայի հավաքականը պայքարն ավարտում է մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում:
Հետևեք մեզ՝ այստեղ



